Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում հաղթանակով մեկնարկեց «Արցախը», որը հյուրընկալեց «Բանանցին»: Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով:
«Արցախը» 3 միավորով երրորդ տեղում է: 3-ական միավոր ունեն նաեւ «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք նույնպես անցկացրել են մեկական հանդիպում: «Բանանցը» երկու խաղից հետո 1 միավորով 5-րդն է:
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Արցախ» - «Բանանց»՝ 1:0
Գրիգոր Աղեկյան, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում