23:48  ,  10 օգոստոսի, 2018

«Ինտերը» վարձակալելու է «Մոնակոյի» ֆուտբոլիստին

«Մոնակոյի» կիսապաշտպան Բալդե Կեյտան կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», Sky Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը համաձայնեցրել է տրանսֆերի բոլոր կետերը։ Մեկ տարվա վարձակալության համար «Մոնակոն» կստանա 6 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտից հետո «Ինտերը» կվճարի 30 միլիոն եվրո։

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում «Մոնակոն» խաղալու է «Նանտի» հետ։ Կեյտան այդ հանդիպման հայտացուցակում չէ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով