Երեւանի «Արարատի» կազմը համալրել են 4 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը նախորդ մրցաշրջանում խաղում էր Լիբանանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Շաբաբ Ալ Սահել» ակումբում:
Երեւանյան ակումբի հետ պայմանագրեր են կնքել նաեւ ռուսական «Կոլոմնայից» տեղափոխված Ալան Տատաեւը, լեհական «Ապինից» տեղափոխված Ժերմանո Ֆիլհո Ռոնալդ Սեզարը եւ ռուսական «Լուչ-Էներգիայից» հեռացած Դմիտրի Մալյական: Ռուս 28-ամյա կիսապաշտպան Մալյական Ռուսաստանի առաջնությունում խաղացել է «Ռոստովի» կազմում:
«Արարատը» նաեւ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Արման Մելիքսեթյանի, Արգիշտի Պետրոսյանի եւ Գեղամ Թումբարյանի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 23 հոկտեմբերի
14:33 , 23 հոկտեմբերի
14:09 , 23 հոկտեմբերի 
13:38 , 23 հոկտեմբերի
13:15 , 23 հոկտեմբերի
12:47 , 23 հոկտեմբերի
12:05 , 23 հոկտեմբերի
11:11 , 23 հոկտեմբերի 
10:54 , 23 հոկտեմբերի
10:16 , 23 հոկտեմբերի