00:48  ,  3 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» կխաղա Թել Ավիվի «Մաքաբիի» հետ  

Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կհանդիպի Թել Ավիվիի «Մաքաբիին»։

Իսրայելի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը երկրորդ փուլում 2 խաղերի արդյունքում (2:0, 2:2) պայքարից դուրս թողեց սերբական «Ռադնիչկիին»:

«Փյունիկի» ու «Մաքաբիի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին Իսրայելում: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը:

Եվրոպայի լիգայում պայքարը շարունակում է նաեւ «Ալաշկերտը», որը պայքարից դուրս թողեց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկային»: «Ալաշկերտի» հաջորդ մրցակիցը կլինի Ռումինիայի չեմպիոն «Կլուժը», որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

Մինչեւ այս, եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով