23:12  ,  1 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Ռումինիայի չեմպիոնի հետ

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա ռումինական «Կլուժի» հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Ռումինիայի չեմպիոնը 2 խաղերի արդյունքում պարտվեց շվեդական «Մալմյոյին» (0։1, 1։1) եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում՝ մրցելով «Ալաշկերտ» - «Սուտյեսկա» զույգի հաղթողի հետ։

«Ալաշկերտի» ու «Սուտյեսկայի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում