21:30  ,  2 օգոստոսի, 2018

NEWS.am Sport Live. Վարուժան Սուքիասյանը՝ «Սուտյեսկայի» հետ հանդիպման մասին

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հետխաղյա ասուլիսում անդրադարձավ Չեռնագորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ գոլազուրկ ոչ ոքիին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որի արդյունքում հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով