23:10  ,  29 հուլիսի, 2018

«Տուր դը Ֆրանսն» ունեցավ նոր հաղթող, Քրիստոֆեր Ֆրումը գրավեց երրորդ տեղը (ֆոտո)

«Տուր դը Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի հաղթողի տիտղոսը նվաճել է Sky թիմի բրիտանացի հեծանվորդ Գարեյթ Թոմասը: Երկրորդ տեղը գրավել է Sunweb թիմի հոլանդացի ներկայացուցիչ Թոմ Դյումլենը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Տուր դը Ֆրանսի» քառակի հաղթող Քրիստոֆեր Ֆրումը (Sky), որը չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը:

32-ամյա Գարեյթ Թոմասն առաջին անգամ հաղթեց «Տուր դը Ֆրանսում»:

Վերջին՝ 21-րդ փուլն անցկացվել է Փարիզում: 116 կմ երկարությամբ մրցումն ավարտվել է Ելիսեյան պալատի այգում: Վերջին փուլում հաղթել է UAE-Team Emirates թիմի նորվեգացի հեծանվորդ Ալեքսանդր Կրիստոֆը, իսկ Գարեյթ Թոմասը գրանցել է 67-րդ արդյունքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում