Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը մոտ է կարիերան ավարտելուն: Այդ մասին 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում Ասլանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ ամրապնդվել Երեւանի «Ալաշկերտի» կազմում, իսկ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրեց հոլանդական «Էմմենում», որը նվաճեց Հոլանդիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:
«Մարզավիճակ պահպանելու համար վերջին օրերեին մարզվում եմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող խաղացողներից կազմված թիմում: Մասնակցել եմ մի քանի ստուգողական խաղերի եւ խփել 4 գոլ: Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռ չեմ ստացել հետաքրքիր առաջարկներ: Մտադիր չեմ երկար սպասել: Շատ հնարավոր է, որ կավարտեմ կարիերաս: Դեռ չեմ կողմնորոշվել ապագա ծրագրերիս հարցով: Հնարավոր է, որ կանցնեմ մարզչական աշխատանքի»,- զրույցում նշեց Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Նորայր Ասլանյանը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել հոլանդական ակումբներում:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի