18:40 27 հուլիսի, 2018Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը մոտ է կարիերան ավարտելուն: Այդ մասին 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում Ասլանյանը վնասվածքի պատճառով չկարողացավ ամրապնդվել Երեւանի «Ալաշկերտի» կազմում, իսկ մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրեց հոլանդական «Էմմենում», որը նվաճեց Հոլանդիայի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:
«Մարզավիճակ պահպանելու համար վերջին օրերեին մարզվում եմ ազատ գործակալի կարգավիճակ ունեցող խաղացողներից կազմված թիմում: Մասնակցել եմ մի քանի ստուգողական խաղերի եւ խփել 4 գոլ: Սակայն, որքան էլ զարմանալի է, դեռ չեմ ստացել հետաքրքիր առաջարկներ: Մտադիր չեմ երկար սպասել: Շատ հնարավոր է, որ կավարտեմ կարիերաս: Դեռ չեմ կողմնորոշվել ապագա ծրագրերիս հարցով: Հնարավոր է, որ կանցնեմ մարզչական աշխատանքի»,- զրույցում նշեց Ասլանյանը:
Հիշեցնենք, որ Նորայր Ասլանյանը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել հոլանդական ակումբներում:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.