15:07  ,  27 հուլիսի, 2018

Գոռ Երիցյանը հանդիպել է իր առաջիկա մրցակցին (ֆոտո)

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Սոչիում հանդիպել է իր առաջիկա մրցակից, Հարավային Աֆրիկան ներկայացնող Ալի Ֆունեկային, հայտնում է Punch Boxing Armenia-ի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել նաեւ բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:  

Գոռ Երիցյանի եւ Ալի Ֆունեկայի միջեւ մենամարտը տեղի կունենա հուլիսի 28-ին Սոչիում: Դա կլինի բռնցքամարտի երեկոյի գլխավոր հանդիպումը: Նախորդ 7 մենամարտերում հայ բռնցքամարտիկը հաղթել է նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում