09:41  ,  25 հուլիսի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Եզրափակիչի մասնակիցները հայտնի են

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն «Գրանդ Սպորտ» եւ «Ֆասթ Կրեդիտ» թիմերը:

Կիսաեզրափակիչում «Ֆասթ Կրեդիտը» 5:4 հաշվով հաղթել է ՎՏԲ բանկի թիմին, իսկ «Գրանդ Սպորտն» ուժեղ է գտնվել «Վեգա 2»-ից՝ 3:1:

ՎՏԲ-ն ու «Վեգա 2»-ը կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում