19:30  ,  21 հուլիսի, 2018

Դեշամ. Տրեզեգեն ու Անրին 1998-ին չունեին այն դերը, որն այսօր ունի Մբապեն Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, 1998թ. աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ավագ Դիդյե Դեշամը վստահ է, որ թիմի 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցում է Դավիդ Տրեզեգեին եւ Թիերի Անրիին նրանց 19 տարեկանում: Երկու հարձակվողներն էլ 1998թ. աշխարհի չեմպիոններ են:

«Տրեզեգեն ու Անրին 1998-ին Մբապեի տարիքին էին, բայց նրանք չունեին այդքան կարեւոր դերակատարություն հավաքականում: Մբապեն արդեն կայացած ֆուտբոլիստ է: Նա խելացի է, լսում է մարզիչների հրահանգները, նա կատարում է իմ ասածները, եթե նույնիսկ շտկելիքը ընդամենը 5 տոկոսն է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում