18:05  ,  21 հուլիսի, 2018

Ռոնալդու. Վինիսիուս Ժունիորը բրազիալական ֆուտբոլի հույսն է

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովել է Մադրիդի «Ռեալի» նորեկ, 18-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին:

«Նա մեծ տաղանդ է, պրոֆեսիոնալ եւ բրազիլական ֆուտբոլի հույսն է: Նա տեղափոխվել է մեծագույն ակումբ, որտեղ ես շատ երջանիկ եմ եղել: Սկզբում հեշտ չի լինի, բայց «Ռեալը» լավագույն տեղն է զարգացման համար: Աշխարհի բոլոր ֆուտբոլիստները երազում են խաղալ «Ռեալում»: Վինիսիուսն այդ հնարավորությունը ստացել է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ժունիորի համար «Ռեալը» բրազիլական «Ֆլամենգոյին» վճարել է 45 միլիոն եվրո: Ռոնալդուի համար «Յուվենտուսը» երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում