10:24  ,  21 հուլիսի, 2018

Կանտեն կարող է տեղափոխվել ՊՍԺ  

Ֆրանսիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը փարիզյան ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը։

Նշվում է, որ 27-ամյա ֆրանսիացին ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Սակայն տեղափոխության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ֆրանսիական ակումբը խնդիրներ ունի ֆինանսական Ֆեյր-Փլեյի հետ։

Կանտեին ձեռք բերելու դեպքում ՊՍԺ-ն պետք է բաժանվի Գժեգոժ Կրիխովյակից, Գոնսալու Գեդեշից, Խեսեյից և Անխել Դի Մարիայից։

Հիշեցնենք, որ Կանտեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում