23:20  ,  20 հուլիսի, 2018

Ռոնալդու․ «Յուվենտուսը» պատմության մեծագույն ակումբներից է  

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե ինչ նպատակներ է դնում իր առջև։

«Ես «Յուվենտուսի» հետ կնքել եմ 4 տարվա պայմանագիր։ Երջանիկ և բավարարված եմ, քանի որ սա պատմության մեծագույն ակումբներից է։ Հիանալի է, որ խաղալու եմ այստեղ։ Ցանկանում եմ երջանիկ դարձնել իտալացի երկրպագուներին»,- Ռոնալդուի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով