ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ֆրանսիական ակումբից: Համաշխարհային մամուլը բազմիցս գրել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ:
«Ես մնում եմ ՊՍԺ-ում: Այս ակումբ եմ տեղափոխվել նոր մարտահրավերների եւ նոր տիտղոսի համար: Հույս ունեմ, որ կանցկացնենք հաջող մրցաշրջան: Մամուլը սիրում է սադրել, բայց բոլորին է հայտնի, թե ՊՍԺ-ն ինչ նշանակություն ունի իմ կյանքում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է FOX Sports-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարն անցած ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222 միլիոն եվրոյով: Անցած մրցաշրջանում նա 30 խաղում խփեց 29 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի