10:41 20 հուլիսի, 2018ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը չի պատրաստվում այս ամռանը հեռանալ ֆրանսիական ակումբից: Համաշխարհային մամուլը բազմիցս գրել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը բանակցում է Մադրիդի «Ռեալի» հետ:
«Ես մնում եմ ՊՍԺ-ում: Այս ակումբ եմ տեղափոխվել նոր մարտահրավերների եւ նոր տիտղոսի համար: Հույս ունեմ, որ կանցկացնենք հաջող մրցաշրջան: Մամուլը սիրում է սադրել, բայց բոլորին է հայտնի, թե ՊՍԺ-ն ինչ նշանակություն ունի իմ կյանքում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է FOX Sports-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարն անցած ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222 միլիոն եվրոյով: Անցած մրցաշրջանում նա 30 խաղում խփեց 29 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.