Խորվաթիայի հավաքականի և «Այնտրախտի» կիսապաշտպան Անտե Ռեբիչը կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Ֆուտբոլիստի գործակալն արդեն Մյունխենում է, այս մասին հայտում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։
Տեղափոխության ֆինանսական կողմը կարող է կազմել 40-50 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեբիչին իր կազմում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ում Խորվաթիայի հավաքականը հասավ եզրափակիչ, որտեղ 4։2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում