21:31  ,  19 հուլիսի, 2018

Կլոպը ստիպում է, որ Հենդերսոնը հանգստանա  

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արգելել է թիմի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին ժամանակից շուտ վերադառնալ մարզումներին։

«Լիվերպուլի» ավագը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցեց ԱԱ-2018-ին, որտեղ հասավ կիսաեզրափակիչ։

28-ամյա կիսապաշտպանը ցանկացել է 3 շաբաթի փոխարեն հանգստանալ ավելի քիչ, ինչին կտրականապես դեմ է եղել գերմանացի Յուրգեն Կլոպը, հայտնում է goal.com-ը։

Նշվում է, որ Հենդերսոնը կարող է չմասնակցել օգոստոսի 12-ին կայանալիք «Վեստ Հեմի» հետ հանդիպմանը (Պրեմիեր լիգայի)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով