19:28  +04,  19 հուլիսի, 2018

Նիկո Կովաչ․ Ուլրայխն ապացուցել է, որ արժանի է «Բավարիայում» մնալուն  

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է գերմանական ակումբի դարպասապահ Սվեն Ուլրայխի մասին։

«Ուլրայխը հիանալի աշխատանք է կատարել։ Դժվար թե, ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ նա այդ ամենին ունակ է։ Նա ապացուցել է, որ արժանի է «Բավարիայում» մնալուն։ Ես գիտեմ, որ կարող եմ նրա վրա հույս դնել, բայց Նոյերը միջազգային կարգի դարպասապահ է»,- Կովաչի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» հիմնական դարպասապահը Ուլրայխն էր, քանի որ վնասվածք էր ստացել Նոյերը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: