22:42  ,  18 հուլիսի, 2018

«Լիվերպուլի» կիսապաշտպանը բաց կթողնի հաջորդ մրցաշրջանը  

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը չի մասնակի հաջորդ մրցաշրջանի հանդիպումներին։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում տեղի ունեցած «Ռոմայի» հետ խաղում։ Անգլիացին վնասել է ծնկի խաչաձև կապանքները։

Liverpool Echon-ն հայտնում է, որ այս տեղեկությունը հաստատել է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Անգլիական ակումբը նոր մրցաշրջանից առաջ մասնակցելու է ԱՄՆ-ում կայանալիք Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով