21:28  ,  18 հուլիսի, 2018

Ֆեկիրի տրանսֆերը կարող է կայանալ․ «Լիվերպուլը» վերսկսել է բանակցությունները «Լիոնի» հետ  

Ֆրանսիայի հավաքականի և «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը դեռ կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ Անգլիական ակումբը վերսկսել է բանակցությունները ֆրանսիական կողմի հետ, հայտնում է Bleacher Report-ի լրագրող Դին Ջոնսը։

Հարցը կարող է որոշվել արդեն այս շաբաթ։ Ավելի վաղ «Լիվերպուլը» հրաժարվել էր ֆրանսիացուն ձեռք բերելու մտքից։

Հիշեցնենք, որ Նաբիլ Ֆեկիրը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի չեմպիոն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով