19:22  ,  18 հուլիսի, 2018

Ֆլորենտինո Պերես․ Ապրում ենք մեր պատմության լավագույն փուլերից մեկում  

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Արքայական ակումբի փիլիսոփայության և սկզբունքների մասին։

«Մենք ապրում ենք մեր պատմության լավագույն փուլերից մեկում, մեր կազմակերպվածությունը շատ ամուր է։ Մենք չեն դավաճանում ակումբի սկզբունքներին և միշտ միտված ենք հաղթանակի։ Թիմային ոգին նպաստում է հաղթանակների կերտմանը։  Այս հիանալի թիմը համալրվելու է անհավանական խաղացողներով»,- Պերեսի խոսքն է փոխանցում Marca-ն։

Արքայական ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսեդատի» 22-ամյա պաշտպան, իսպանացի Ալվարո Օդորիոսոլայի հետ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում