Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», գրում է tuttosport-ը: Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա խաղացողը հոգնել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքից:
Երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային ձեռք է բերել «Յուվենտուսից» 105 միլիոն եվրոյով: 2012-ին նա ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից» եւ անվճար միացել «Յուվենտուսին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում