Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խորհրդականի պաշտոն կստանա Թուրինի «Յուվենտուսում», հաղորդում է Libertad Digital–ը՝ հղում անելով իտալական ակումբի սեփականատեր Անյելիների ընտանիքին մոտ աղբյուրի։
46–ամյա ֆրանսիացի մասնագետը հոկտեմբերին կմիանա «Յուվենտուսին» եւ կօգնի ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին։
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016–2018 թվականներին։ Նրա ղեկավարությամբ Արքայական ակումբը դարձավ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։ 1996–2011 թվականներին Զիդանը եղել է «Յուվենտուսի» խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում