12:08  ,  16 հուլիսի, 2018

Լովրեն․ Ֆրանսիան ֆուտբոլ չէր խաղում, մենք ավելի լավն էինք

Ֆրանսիան ֆուտբոլ չէր խաղում, սպասում էր իր շանսին եւ գոլ խփում, ասել է Խորվաթիայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը՝ մեկնաբանելով աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականից 2։4 հաշվով կրած պարտությունը։

«Մենք ավելի լավն էինք եզրափակիչում։ Ես հիասթափված եմ, քանի որ պարտվեցինք մի խաղում, որում մրցակցից լավն էինք։ Նրանք հետեւողական եղան իրենց մարտավարությունում այս աշխարհի առաջնությունում անցկացրած բոլոր հանդիպումներում։

Հպարտ եմ, որ Խորվաթիայի հավաքականն այժմ երկրորդն է աշխարհում։ Եղան որոշումներ, որոնց համար ափսոսում ենք, բայց հիմա այդ ամենը ոչ մի նշանակություն չունի»,- Լովրենի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ էր հասել եզրափակիչ, Ֆրանսիան անցկացրեց երրորդ եզրափակիչը եւ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով