10:12  ,  16 հուլիսի, 2018

Արգենտինայի հավաքականը խզեց պայմանագիրը Խորխե Սամպաոլիի հետ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին եւ այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիան փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: Մարզիչը 8 միլիոն դոլարի փոխարեն կստանա 2 միլիոն դոլար փոխհատուցում համագործակցությունը նախատեսվածից շուտ դադարեցնելու համար:

Սամպաոլին Արգենտինայի հավաքականը գլխավորել էր 2017 թվականին: Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնությունում Արգենտինայի թիմը խմբային փոլում 1:1 հաշվով խաղաց Իսլանդիայի հետ, 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին, 2:1 հաշվով հաղթեց Նիգերիային, իսկ 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում