23:13  ,  11 հուլիսի, 2018

Կուադրադոն 7 համարի խաղաշապիկը զիջել է Ռոնալդուին (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն հայտարարել է, որ 7 համարի խաղաշապիկը տալիս է Մադրիդի «Ռեալից» իտալական թիմ տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Նվիրելը միշտ ավելի հաճելի է, քան ստանալը»,- Թվիթերում գրել է Կուադրադոն:

Իտալական ակումբը Ռոնալդուի համար երկու տարում կվճարի 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում