23:54  ,  10 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Ումտիտիի գոլը Ֆրանսիային դուրս բերեց եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ երրորդ անգամ պատմության մեջ: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խաղում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ Բելգիայի հավաքականի նկատմամբ:

Առաջին խաղակեսն անցավ փոխադարձ գրոհներով, ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեցին բելգիացիները, սակայն դարպասի գրավում չգրանցվեց։

Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիները բազմաթիվ պահերից մեկն արդյունավետ օգտագործեցին: Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո Սամուել Ումտիտին գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը:

Հիշեցնենք, որ եզրափակիչի երկրորդ ուղեգիրը հուլիսի 11-ին Մոսկվայում կվիճարկեն Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականները։

ԱԱ-2018, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա - Բելգիա՝ 1։0 (տեսանյութ)

Սամուել Ումտիտի, 51

Ֆրանսիա. Լյորիս, Վարան, Էրնանդես, Պավար, Ումտիտի, Կանտե, Պոգբա, Մատյուիդի (Տոլիսո, 86), Գրիզման, Ժիրու (Նզոնզի, 85), Մբապե:

Բելգիա. Կուրտուա, Վերտոնգեն, Ալդերվեյրելդ, Կոմպանի, Շադլի (Բատշուայի, 90), Վիտցել, Դե Բրույնե, Ֆելաինի (Ֆերեյրա Կարասկո, 80), Դեմբել (Մերտենս, 60), Ազար, Լուկակու:

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով