Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի 1/8 եզրափակիչում Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը:
«Իհարկե, շատ եմ ցանկանում դուրս գալ քառորդ եզրափակիչ, բայց հաջորդ մրցախաղում ինձ կդիմակայի շատ ուժեղ մրցակից: Անկասկած, ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեմ հաղթանակի:
Ես սիրում եմ պայքարել լավագույնների հետ: Հենց դրա համար ենք մենք աշխատում մարզումների ժամանակ: Այդպիսի հանդիպումները տալիս են մեծ փորձ եւ վստահություն»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է Gotennis-ը:
Խաչանով - Ջոկովիչ մրցախաղը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում