23:55  ,  7 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Ռուսաստանն ու Խորվաթիան պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Ռուսաստան - Խորվաթիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ են փոխանակել՝ 1։1։

31-րդ րոպեին իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշեւ հեռվից կատարած գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։

39-րդ րոպեին Մարիո Մանջուկիչի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը։

Երկրորդ խաղակեսում իրական գոլային հնարավորություն ուներ Խորվաթիան, սակայն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի հարվածից հետո ռուսներին գոլից փրկեց ուղղահայց դարպասաձողը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Անգլիայի հավաքականի հետ։

ԱԱ-2018․ Քառորդ եզրափակիչ

Ռուսաստան - Խորվաթիա՝ 1։1 (հիմնական ժամանակ), (տեսանյութ)

Դենիս Չերիշեւ, 31 – Անդրեյ Կրամարիչ, 39

Ռուսաստան․ Ակինֆեեւ, Ֆերնանդես, Կուտեպով, Իգնաշեւիչ, Կուդրյաշով, Զոբնին, Կուզյաեւ, Գոլովին, Չերիշեւ (Սմոլով, 67), Սամեդով (Երոխին, 54), Ձյուբա (Գազինսկի, 79)։

Խորվաթիա  Սուբաշիչ, Վրսալկո, Վիդա, Լովրեն, Ստրինիչ (Պիվարիչ, 74), Ռակիտիչ, Մոդրիչ, Ռեբիչ, Կրամարիչ, Պերիշիչ (Բրոզովիչ, 63), Մանջուկիչ։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով