16:50  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանի վստահ մեկնարկը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի 96 կգ քաշայինների մրցաշարում:

1/8 եզրափակիչում հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի եւ հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ գորգ դուրս եկած 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ տարավ Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ՝ 1:0, 2:0:

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով