00:09  ,  3 հուլիսի, 2018

ԱԱ-2018․ Բելգիա - Ճապոնիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է ԱԱ-2018 1/8 եզրափակիչի Ճապոնիայի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Բելգիան հաղթեց 3։2 հաշվով։ Ազարն այդ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Քառորդ եզրափակիչում Բելգիան կխաղա Բրազիլիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Մեքսիկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով