14:22  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Քրիստինե Հարությունյանը հաջող կատարեց միայն առաջին փորձը

Նիզականետորդ Քրիստինե Հարությունայնը 47,65 մետր արդյունքով ավարտեց ելույթը 30-րդ Օլիմպիական խաղերում։ Հայաստանի ներկայացուցիչը երեք փորձերից հաջող կատարեց միայն առաջինը՝ ցուցադրելով վերջին արդյունքը (38-րդ տեղ)։

Լավագույն արդյունքն առայժմ ունի չեխ Բարբորա Սպոտակովան՝ 66,19 մետր։

Աշխարհի ռեկորդը եւս պատկանում է Սպոտակովային՝ 72,28 մետր։ Այն սահմանվել է 2008 թվականին։

Հիշեցնենք, որ նիզակի նետման օլիմպիական մրցաշարին կմասնակցի նաեւ Մելիք Ջանոյանը։ Լոնդոնի Խաղերում Հայաստանի վերջին աթլետն ասպարեզ դուրս կգա օգոստոսի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով