Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 6 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ 9 միավորով առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է։
Արոնյանը հաղթել է Շաքրիյար Մամեդյարովին և Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել Ուեսլի Սոյի, Վլադմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդի և Հիկարու Նակամուրայի հետ։
Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Հիշեցնենք, որ Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 2 հոկտեմբերի
10:27 , 2 հոկտեմբերի
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի