10:12  ,  20 հունիսի, 2018

Կուրտուան Ալիսոնի փոխարեն. «Ռեալի» տրանսֆերային նպատակը փոխվել է

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է իտալական «Ռոմայի« բրազիլացի դարպասապահ Ալիսոնին ձեռք բերելու մտքից եւ աշխատում է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերն իրագործելու ուղղությամբ:

Պատճառը չափազանց բարձր գինն է, որն ակնկալում է ստանալ «Ռոման»: Իտալական ակումբը Բրազիլիայի հավաքականի խաղացողի համար պահանջում է 80 միլիոն եվրո:

Կուրտուայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2019թ. հուլիս: Իսպանական «Աթլետիկոյի» նախկին դարպասապահը բազմից նշել է, որ ցանկանում է վերադառնալ Մադրիդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում