«Յուրի Պատրիկեեւը մեկնարկային բարդ գոտեմարտ անցկացրեց օլիմպիական չեմպիոն Խասան Բարոեւի հետ, այդ պատճառով էլ երկրորդ գոտեմարտում դժվարացավ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պատրիկեեւիի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեեւը Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Բաշիր Ասգարի Բաբաջանզադե Դարզինին `0։1, 1։0, 0։2 հաշվով:
«Յուրան երրորդ մրցափուլում գլորում հնարքում զիջեց մրցակցին: Իրանցին ոտքով փորձեց պաշտպանվել: Մենք բողոքարկեցինք մրցակցի ոտքը բարձրացնելու համար, չընդունեցին մեր բողոքարկումը: Ոտքը բարձրացնել չի կարելի: Ամեն ինչ ժյուրիի ձեռքում էր:
Եթե վիճակն ընկներ Բաբաջանզադեին, ապա մենք կհաղթեինք, քանի որ Յուրին պաշտպանությունում շատ լավ է հանդես գալիս:
Առաջին գոտեմարտում Յուրին հրաշալի հանդես եկավ, չնայած որ նրա մրցակիցը` 2004թ. օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւը շատ ուժեղ էր: Այս գոտեմարտը բարդ էր, դրա համար երկրորդ գոտեմարտում Յուրին մի փոքր դժվարացավ: Բայց կրկնում եմ՝ եթե վիճակահանության արդյունքում մենք լինեինք պաշտպանությունում, հաղթանակը մերը կլիներ: Իսկ մեր բողոքարկումը շարունակելու իմաստ չկա»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի