20:56  ,  18 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Բելգիան մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)  

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց պայքարը G խմբում։ Առաջին  խաղում հանդիպեցին Բելգիայի և Պանամայի հավաքականները։

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում գրանցվեց 3։0 հաշիվը։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Դրիս Մերտենսը։ Գոլային փոխանցումներ կատարեցին Էդեն Ազարը («Չելսի», Անգլիա) և Կևին Դե Բրյունեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)։

G խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 22։00-ին կմրցեն Թունիսը և Անգլիան։

ԱԱ-2018, G խումբ

Բելգիա - Պանամա՝ 3։0 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 47, Ռոմելու Լուկակու, 69, 75

Բելգիա․ Կուրտուա, Ալդերվեյրելդ, Բոյատա, Վերտոնգեն, Մենյե, Վիտսել (Շադլի, 90), Դե Բրույնե, Կարասկո (Դեմբելե, 74), Մերտենս (Տ․ Ազար, 83), Ազար, Լուկակու։

Պանամա․ Պենեդո, Մուրիլյո, Էսկոբար, Ռ․Տորես, Դևիս, Գոմես, Կուպեր, Գոդոյ, Խ․ Ռոդրիգես (Դիաս, 63), Պերես (Տեխադա, 73), Գ․ Տորես։

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով