17:18  ,  18 հունիսի, 2018

Մարկոսի հերթական գեղեցիկ գոլը Ղազախստանի առաջնությունում  

Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Ակտոբեն» տանը 3։1 հաշվով հաղթել է «Օրդաբասին»։

Դաշտի տերերի կազմում 50-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին։ Կիսապաշտպանը աչքի է ընկել տուգանայինից կատարած հարվածով։

Առաջնության 10 խաղում 33-ամյա Մարկոսը դարձել է 6 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում