20:29  ,  16 հունիսի, 2018

Սամպաոլի․ Մեսին չարեց այն ամենը, ինչ կարող էր

Մեսին չարեց այն ամենը, ինչ կարող էր, Իսլանդիայի հավաքականը փակում էր բոլոր ազատ գոտիները, ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը 1։1 հաշվով ավարտելուց հետո։ Այդ խաղում արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը 1։1 հաշվի ժամանակ։

«Անկեղծ ասած, 3 միավորի մեծ հույսեր ունեինք։ Չխփած 11 մետրանոցն արդեն վիճակագրություն է, որը կարող է հետագայում գործել մեր դեմ։ Դժվար է գնահատել Մեսիի գործողությունները։ Այս խաղը շատ անհարմար էր նրա համար։ Մրցակիցը վերահսկում էր բոլոր ազատ գոտիները։ Բայց իր բոլոր հնարավորությունները ցույց չտվեց։

Հնարավոր է՝ առաջին խաղակեսում ավելի ստեղծագործաբար պետք է խաղայինք եւ ակտիվ լինեին ձախ եզրում։ Այդպես ավելի մեծ հնարավորություն կունենայինք օգտագործել Մեսիի որակները»,- Սամպաոլիի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում տեղի ունեցած խաղում 19-րդ րոպեին հաշիվը բացել է Սերխիո Ագուերոն, սակայն արդեն 4 րոպե անց Ալֆրեդ Ֆինբոգասոնը վերականգնել է հավասարությունը։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով