16:38  ,  6 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեեւն անցավ Խասան Բարոեւի արգելքը

Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեեւը հաղթանակով մեկնարկեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 120 կգ քաշայինների մրցաշարում։

Օլիմպիական մրցաշարի առաջին գոտեմարտում Պատրիկեեւը պարտության մատնեց 2004թ. օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Խասան Բարոեւին՝ 0։1, 3։0, 1։0։

1/8 եզրափակիչում Յուրի Պատրիկեեւի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Բաշիր Ասգարի Բաբաջանզադե Դարզինը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով