20:57  AMT,  14 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Բացման խաղում Ռուսաստանը խփեց 5 գոլ (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը։ Բացման խաղում Ռուսաստանի հավաքականը հաղթեց Սաուդյան Արաբիային։ Գրանցվեց 5։0 հաշիվը։

«Լուժնիկի» ստադիոնում հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից հետո աչքի ընկավ Յուրի Գազինսկին։ 43-րդ րոպեին Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը կրկնապատկեց առավելությունը։ Փոխարինման դուրս եկած Դենիս Չերիշևը երկրորդ գնդակն ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։ Երկրորդ կեսում գոլի հեղինակ Արտյոմ Ձյուբան, նա գլխի հարվածով եզրափակեց Գոլովինի փոխանցումը։ Ավելացրած ժամանակի առաջին րոպեին Դենիս Չերիշևը դարձավ դուբլի հեղինակ, բայց սա էլ դեռ վերջը չէր, քանի որ Ալեքսանդր Գոլովինը տուգանայինց կատարած գեղեցիկ հարվածով հինգերորդ գնդակը ուղարկեց Սաուդյան Արաբիայի դարպասը։

Հունիսի 15-ին A խմբի մյուս խաղում կմրցեն Եգիպտոսի և Ուրուգվայի հավաքականները։

ԱԱ-2018,  A խումբ

Ռուսաստան - Սաուդյան Արաբիա՝ 5։0 (տեսանյութ)

Յուրի Գազինսկի, 12, Դենիս Չերիշև, 43, 90+1, Արտյոմ Ձյուբա, 73, Ալեքսանդր Գոլովին, 90+3

Ռուսաստան․ Իգոր Ակինֆեև, Մարիո Ֆերնանդես, Իլյա Կուտեպով, Սերգեյ Իգնաշևիչ, Յուրի Ժիրկով, Յուրի Գազինսկի, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Սամեդով (Դալեր Կուզաև, 64), Ալեքսանդր Գոլովին, Ալան Ձագոև (Դենիս Չերիշև, 24), Ֆյոդր Սմոլով (Արտյոմ Ձյուբա, 70)։

Գլխավոր մարզիչ՝ Ստանիսլավ Չերչեսով։

Սաուդյան Արաբիա Աբդուլա Ալ Մայուֆ, Մոհամեդ Ալ Բուրայկ, Ուսամա Հասաֆի, Օմար Հասաֆի, Յասիր Ալ Շահրանի, Աբդուլա Օտայֆ (Ֆահադ Ալ Մուվայադ, 64), Սալեմ Ալ Դոսարի, Սալման Ալ Ֆարիջ, Կայսիր Ալ Ջասիմ, Յահյա Ալ Շեհրի (Հատան Բահերբի, 74), Մոհամեդ Ալ Սահլաբի (Մոհամեդ Ասիրի, 85)։

Գլխավոր մարզիչ՝ Խուան Անտոնիո Տորոխա Պիցի։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...