Միշա Ալոյանը մրցանակային տեղ կզբաղեցնի Լոնդոնի Օլիմպիական խաղերում, հայտարարել է 1980թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուս բռնցքամարտիկ Պյոտր Զաեւը։
«Միշան շատ շարժունակ բռցքամարտիկ է։ Նա երկու ձեռքով տիրապետում է ուժեղ հարվածների։ Կարծում եմ՝ Ալոյանը մեդալ կնվաճի Լոնդոնում. դա միանշանակ է։ Մենք բոլորս նրա կողքի կլինենք։ Օլիմպիական խաղերում քիչ են տեխնիակապես լավ պատրաստված բռնցքամարտիկները։ Սակայն շատերը բավական լավ են մենամարտում»,- Զաեւի խոսքը փոխանցում է РИА «Новости»-ն։
Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մինչեւ 52 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ալոյանի մրցակիցը կլինի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Խավյեր Օկասիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի