Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնությունը կընդունեն ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան, այս մասին հայտնի է դարձել Մոսկվայում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի կոնգրեսում։
Աշխարհի առաջնությունը ընդունելուն հավակնում էր նաև Մարոկկոն։ Քվեարկության ժամանակ ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Կանադայի համատեղ հայտը ստացել է 134 ձայն, իսկ աֆրիկյան երկրի օգտին եղել է 65 ձայն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ին առաջին անգամ կարող է մասնակցել 46 հավաքական։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն ԱՄՆ-ում կայացել է 1994 թվականին, իսկ Մեքսիկայում՝ 1970-ին և 1986-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում