14:58  ,  9 հունիսի, 2018

Իկարդին աշխատավարձի բարձրացում է պահանջում «Ինտերից»

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին նոր պայմանագրի առաջարկ է ստացել ակումբից ըստ որի՝ տարեկան վաստակելու է 8 միլիոն եվրո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Սակայն արգենտինացին ցանկանում է տարեկան վաստակել 9 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան, որը նաև Իկարդիի գործակալն է, արդեն իտալական ակումբի ղեկավարներին տեղեկացրել է պահանջի մասին։ Նրանք սպառնացել են, որ այն չբավարարելու դեպքում Իկարդին կլքի «Ինտերը»։

Նշենք, որ Մաուրո Իհարդին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակից և չի մասնակցի ԱԱ-2018-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում