Արսեն Ջուլֆալակյանն իրոք իմ կուռքն է եղել, ինձ դուր է գալիս նրա ոճը, հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ռուս հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Վլասովը, ով 74 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանին:
«Ինձ հիանալի եմ զգում: Անկեղծ ասած դեռ չեմ հավատում կատավածին: Միայն զգում եմ, որ նշանակալի բան եմ արել: Շնորհակալ եմ մարզիչներինցս, ծնողներիցս, եղբորիցս ու կնոջիցս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նովոսիբիրսկ քաղաքին, որը նշում է իմ հաղթանակը:
Արսեն Ջուլֆալակյանն իրոք իմ կուռքն է եղել: Ինձ դուր է գալիս նրա ոճը: Շատ ուրախ էի 2011թ. Եվրոպայի առաջնությունում նրա հետ գոտեմարտելու եւ հաղթելու համար: Սակայն իմ գլխավոր կուռքը Ալեքսանդր Կարելինն է: Մենք միասին մարզվել են նույն մարզադահլիճում: Ես հետեւում էին նրա մարզումներին: Ուրախ եմ, որ շատ բան սովորեցի եւ դարձա օլիմպիական չեմպիոն»,- Վլասովի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի