11:54  ,  6 օգոստոսի, 2012

Ռոման Վլասով. Արսեն Ջուլֆալակյանն իմ կուռքն է եղել

Արսեն Ջուլֆալակյանն իրոք իմ կուռքն է եղել, ինձ դուր է գալիս նրա ոճը, հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ռուս հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Վլասովը, ով 74 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանին:

«Ինձ հիանալի եմ զգում: Անկեղծ ասած դեռ չեմ հավատում կատավածին: Միայն զգում եմ, որ նշանակալի բան եմ արել: Շնորհակալ եմ մարզիչներինցս, ծնողներիցս, եղբորիցս ու կնոջիցս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նովոսիբիրսկ քաղաքին, որը նշում է իմ հաղթանակը:

Արսեն Ջուլֆալակյանն իրոք իմ կուռքն է եղել: Ինձ դուր է գալիս նրա ոճը: Շատ ուրախ էի 2011թ. Եվրոպայի առաջնությունում նրա հետ գոտեմարտելու եւ հաղթելու համար: Սակայն իմ գլխավոր կուռքը Ալեքսանդր Կարելինն է: Մենք միասին մարզվել են նույն մարզադահլիճում: Ես հետեւում էին նրա մարզումներին: Ուրախ եմ, որ շատ բան սովորեցի եւ դարձա օլիմպիական չեմպիոն»,- Վլասովի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով