11:08  ,  6 օգոստոսի, 2012

Ստիվեն Սիգալն ու Արսեն Գալստյանը ներկա կլինեն խառը մենամարտերի Ռուսաստանի առաջնությանը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանը ներկա կլինի խառը մենամարտերի Ռուսաստանի առաջին առաջնությանը: Պատվավոր հյուրերի թվում կլինի նաեւ ամերիկացի հայտնի դերասան Ստիվեն Սիգալը, որն արդեն հաստատել է իմ մասնակցությունը:

Ռուսաստանի անդրանիկ առաջնությունը կանցկացնվի օգոստոսի 11-ին Սոչիում:

Սպասվում է, որ մրցաշարին ներկա կլինի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Спорт-Экспресс»-ը:

Խառը մենամարտերի Ռուսաստանի առաջնությանը կմասնակցեն 40 մարտիկներ: Ռուսաստանի թիմը կգլխավորի օլիմպիական չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում