13:52  ,  5 հունիսի, 2018

Բելգիայում հայեր են բերվել ոստիկանություն թենիսի պայմանավորված խաղերի գործով

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել 13 կասկածյալների թենիսի պայմանավորված հանդիպումների գործով, հաղորդում է AP-ն։ Քրեական խմբավորման անդամները Բելգիայի եւ Հայաստանի քաղաքացիներ են, որոնք կասկածվում են 2014 թվականից թենիսի պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ։

Մրցախաղերը եղել են  Futures եւ Challenger շարքի մրցաշարերում, որոնց մասնակցում են հիմնականում պատանի եւ երիտասարդ խաղացողներ։ Ընտրվել են այնպիսի մրցախաղեր, որոնք չեն հեռարձակվել եւ չեն տեսագրվել։

Խարդախության միջոցով ստացված գումարները դուրս են բերվել Բելգիայից։ Այդ երկրի իրավապահները այս գործով համագործակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի եւ Սլովակիայի գործընկերների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում