10:55  ,  2 հունիսի, 2018

Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է գրվել հիվանդանոցից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տնային պայմաններում, հաղորդում է The Sun-ը։

Մայիսի 5-ին 76-ամյա շոտլանդացին վիրահատվել էր ուղեղի արյունազեղման հետեւանքով եւ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Մայիսի 7-ին նա դուրս էր եկել կոմայից եւ զրուցել իր հարազատների հետ:

Հիշեցնենք, որ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 27 տարի (1986-2013-ը)՝ նվաճելով 38 տիտղոս: Նա 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: 1999 թվականին շոտլանդացի մասնագետը ստացել է ասպետական կոչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English